Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 22․1 կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին» 600-Ն որոշման հավելված N 1-ի 2-րդ կետով, հիմք ընդունելով Մամիկոն Օկոյի Չալոյանի դիմումը և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղի 5-րդ փողոց 107 հասցեում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Մամիկոն Օկոյի Չալոյանին /ծնված 01․04․1964թ․/, սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղի 5-րդ փողոց 107 հասցեում գտնվող 0,6 հա օրինական հողամասի վրա 1995 թվականին կառուցված 100,0 քմ ներքին մակերեսով անավարտ բնակելի տունը, 1995 թվականին կառուցված 99,4 քմ ներքին մակերեսով մինչև 50% կառուցված նկուղը ճանաչել օրինական։
2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 912-Ն որոշման 22․1 կետի համաձայն ինքնակամ կառույցի օրինականացման համար վճար չի սահմանվում։
3․ Ընդունել ի գիտություն, որ
1) Կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը։
2) Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղի 5-րդ փողոց 107 հասցեում գտնվող գույքի հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագիրն է 2025Z5TL2Q:
5. Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։