Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Բաղրամյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 137-Ն որոշման հավելվածի դրույթների պահանջները, և անհատ ձեռնարկատեր Հայկուհի Հովհաննեսի Մարտոյանի հայտը (2025 թվականի փետրվարի 05-ի թիվ 1795 մտից)․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Անհատ ձեռնարկատեր Հայկուհի Հովհաննեսի Մարտոյանին տալ 2024 թվականի հոկտեմբերի 01-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրի, Ա․ Խաչատրյան փողոց, շենք 79 հասցեում գտնվող հիմնական շինությունում (26,6 քառակուսի մետր մակերես) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկության նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն։
2․ Անհատ ձեռնարկատեր Հայկուհի Հովհաննեսի Մարտոյանը պարտավոր է Բաղրամյանի համայնքապետարանի 900475058260 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 6600 (վեց հազար վեց հարյուր) ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։