Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ և 50-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Սարիբեկ Տիգրանի Գրիգորյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի, Դալարիկ գյուղի վարչական տարածքում գտնվող, Սարիբեկ Տիգրանի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /կադաստրային ծածկագիր 04-036-0016-0023/ տալ <<Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք, գյուղ Դալարիկ, Հ․ Շիրազի փողոց, 41 բնակելի տուն>> հասցեն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի միավորված մարզերի ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: