Այսօր: Երեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



09 սեպտեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 04-036-0010-0009-ԻՑ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՍԱԹԵՆԻԿ ԿՆՅԱԶԻ ԱՐԱՋՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ, ՄԱՌԱՆԸ, ԱՎՏՈՏՆԱԿԸ, ԶՈՒԳԱՐԱՆԸ, ԾԱԾԿՈՑԸ ԵՎ ՊԱՐԻՍՊԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի Ս․ Շահումյան փողոց 10/1 հասցեավորմամբ բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասում 1987 թվականին ինքնակամ կառուցվել Է անասնաշենք, մառան, ավտոտնակ, զուգարան, ծածկոց և պարիսպ, որոնց մինչ օրս տիրապետում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սաթենիկ Կնյազի Արաջյանը (ծնված՝ 22/02/1960 թվական), ով 2025 թվականի փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարան դիմում է ներկայացրել ինքնակամ կառույցն օրինականացնելու խնդրանքով։

Հաշվի առնելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,01185 հեկտար մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված անասնաշենքը, մառանը, ավտոտնակը, զուգարանը, ծածկոցը և պարիսպը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, որպես ինքնակամ կառույց հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 20249FK6S4 ծածկագրով, չեն գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, կամ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող կառույցների նկատմամբ պետական կամ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման կարգ»-ի 2-րդ, 3-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգ»-ի 33-րդ կետի դրույթներով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

  1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի Ս․ Շահումյան փողոց 10/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ 04-036-0010-0009-ից կադաստրային ծածկագրով 0,01185 հեկտար մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված՝ 26,0 քառակուսի մետր ներքին մակերեսով անասնաշենքը, 13,8 քառակուսի մետր ներքին մակերեսով մառանը, 24,8 քառակուսի մետր ներքին մակերեսով ավտոտնակը, 2,0 քառակուսի մետր ներքին մակերեսով զուգարանը, 14,7 քառակուսի մետր ծածկոցը և 1,54 քառակուսի մետր պարիսպը ճանաչել օրինական, դրանք համարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի սեփականությունը։
  2. Սույն որոշման 1-ին կետում նշված շինությունները և հողամասը գնման նախապատվության իրավունքով ( ուղղակի վաճառք ) ձեռք բերելու առաջարկություն անել տվյալ կառույցն իրականացնող անձ Սաթենիկ Կնյազի Արաջյանին։
  3. Օրինականացված անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ժենյա Հակոբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner