Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» 10-րդ հոդվածի 11-րդ կետով, 18-րդ հոդվածի 1–ին մասի 42–րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարածքում գործող հանրակրթական միջնակարգ դպրոցների 2024-2025 թվականների ուստարվա շրջանավարտներին «Վերջին զանգ» միջոցառման կազմակերպման նպատակով՝ բյուջեից տրամադրել գումար՝ Բաղրամյան համայնքի դպրոցների 12-րդ դասարանի թվով 98 աշակերտներին՝ համաձայն հավելվածի:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |