Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «Նոթ»ՍՊԸ-ի տնօրեն՝ Սերգեյ Նելսոնի Վարդանյանի 2025 թվականի օգոստոսի 28-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Իրավբանական անձ «Նոթ»ՍՊԸ-ին՝ տնօրեն Սերգեյ Նելսոնի Վարդանյան, տալ շինարարության թույտվություն ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Դալարիկ /կադաստրայի ծածկագիր՝ 04-036-0294-0009, վկայական՝ 26052025-04-0062 / հասցեում, 459,2քմ ճափերի շվաքարանի կառուցման աշխատանքներ կատարելու համար։
2.«Նոթ»ՍՊԸ-ն՝ տնօրեն Սերգեյ Նելսոնի Վարդանյան, շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք։
3.«Նոթ»ՍՊԸ-ն՝ տնօրեն Սերգեյ Նելսոնի Վարդանյան, պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ դիմել Բաղրամյան համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար։
4.«Նոթ»ՍՊԸ-ն՝ տնօրեն Սերգեյ Նելսոնի Վարդանյան, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 30 000 ( երեսուն հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: