Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ և 12-րդ կետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Սայաթ Կոստանի Անտոնյանի 2024 թվականի հոկտեմբերի 18-ի դիմումը։ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք գյուղ Քարակերտ Շիրազի փողոց, 103 հասցեում գտնվող Սայաթ Կոստանի Անտոնյանին սեփականության իրավունքով պատկանող 04-096-0027-0010 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված բնակելի տունը 188,1 քառակուսի մետր արտաքին մակերեսով, ավտոտնակը 34,3 քառակուսի մետր արտաքին մակերեսով և պարիսպը 9,5 քառակուսի մետր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող Սերյոժա ՎոլոդյաիՍարգսյանի Ա/Ձ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի։ Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2022KNAGHY
- Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը բնակելի տան 1 քմ-ի համար կազմում է 743.0 (Յոթ հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ, ավտոտնակի և պարիսպի համար կազմում է 445,8 (Չորս հարյուր քառասունհինգ դրամ ութ լումա) ՀՀ դրամ։ Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 159400 (Մեկ հարյուր հիսունինը հազար չորս հարյուր) ՀՀ դրամ։
- Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 30 օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475001542 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|