Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Բաղրամյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 137-Ն որոշման հավելվածի դրույթների պահանջները, և անհատ ձեռնարկատեր Արտակ Վարդանյանի հայտը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 1447)․
Որոշում եմ՝
1․Անհատ ձեռնարկատեր Արտակ Վարդանյանին տալ 2024 թվականի հունվարի 01-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի, Երևանյան փողոց, 6/1 հասցեում գտնվող հիմնական շինությունում (49 քառակուսի մետր մակերես) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկության նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն։
2․ Անհատ ձեռնարկատեր Արտակ Վարդանյանը պարտավոր է Բաղրամյանի համայնքապետարանի 900475056066 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 26400 (քսանվեց հազար չորս հարյուր) ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։