Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, և հիմք ընդունելով 2025 թվականի հունվարի 31-ին Բաղրամյան համայնքի Արտամետ բնակավայրում կայացած հանրային քննարկման դրական արձանագրությունը և Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․ 1․ Տալ նախնական համաձայնություն «ՍԱՆ ՎԱԼԼԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Բաղրամյան համայնքի Արտամետ բնակավայրում կատարելու երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |