Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Մուրադ Մարատի Հովհաննիսյանի թիվ 294 դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Հուշակերտ գյուղում գտնվող Մուրադ Մարատի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,787 հա /կադաստրային ծածկագիր` 04-061-0141-0079/ հողատարածքը /վարելահող/ ցածրարժեքից փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի /կորիզավորի/ ։
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: