Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Տարոն Սամվելի Հովհաննիսյանի 2025 թվականի մայիսի 08-ի թիվ 166 դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ գյուղում գտնվող քաղաքացի` Տարոն Սամվելի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող /կադաստրային ծածկագիր` 04-036-0269-0001/ 1,0 հա հողատարածքը` /վարելահող/ փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի` /ծիրանենի/ :
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: