Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Դավիթ Լավրենտի Թովմասյանի 2025 թվականի հուլիսի 04-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Դավիթ Լավրենտի Թովմասյանին, տալ շինարարության թույտվություն ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Արևադաշտ 4 հասցեում /կադաստրայի ծածկագիր՝ 04-025-0228-0031, վկայական՝ 19112024-04-0085/ 87,580մխմ ծավալի ջրավազանի և պոմպականի կառուցվելու աշխատանքներ կատարելու համար։
2.Դավիթ Լավրենտի Թովմասյանը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք։
3.Դավիթ Լավրենտի Թովմասյանը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ դիմել Բաղրամյան համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար։
4.Դավիթ Լավրենտի Թովմասյանը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 2 500 000(երկու միլիոն հինգ հարյուր) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: