Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ՍԱՆԳԱՐԴԵՆ»ՍՊԸ-ի տնօրեն՝ Ս. Փամբուխչյանի 2025 թվականի օգոստոսի 18-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Իրավաբանական անձ «ՍԱՆԳԱՐԴԵՆ»ՍՊԸ-ին՝ տնօրեն Ս. Փամբուխչյան, տալ շինարարության թույտվություն ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Շենիկ 23 հողամաս /կադաստրայի ծածկագիր՝ 04-080-0103-0512/ 6*16մ չորանոց կառուցելու աշխատանքներ կատարելու համար։
2.«ՍԱՆԳԱՐԴԵՆ»ՍՊԸ-ն՝ տնօրեն Ս. Փամբուխչյան, շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք։
3.«ՍԱՆԳԱՐԴԵՆ»ՍՊԸ-ն՝ տնօրեն Ս. Փամբուխչյան, պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ դիմել Բաղրամյան համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար։
4.«ՍԱՆԳԱՐԴԵՆ»ՍՊԸ-ն՝ տնօրեն Ս. Փամբուխչյան, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 4500( չորս հազար հինգ հարյուր ) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: