Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Արփինե Էդիկի Սահակյանի 2025 թվականի մայիսի 02-ի թիվ 158 դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Տալվորիկ գյուղում գտնվող քաղաքացիներ` Աստղիկ Վահանյանին (1/3) և Արփինե Սահակյանին (2/3) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող /կադաստրային ծածկագիր` 04-091-0180-0003/ 1,387 հա հողատարածքը` /վարելահող/ փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի` /նշենի/ :
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: