Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով <<ՎԱՆԱՆԴ ԼԵՆԴ>> ՓԲ ընկերության տնօրեն` Բաբկեն Բաբայանի 2025 թվականի մայիսի 19-ի թիվ 190 դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Վանանդ գյուղում գտնվող <<ՎԱՆԱՆԴ ԼԵՆԴ>> ՓԲ ընկերության սեփականություն հանդիսացող /կադաստրային ծածկագիր` 04-089-0115-0059/ 799.35274 հա հողատարածքից` /վարելահող, արոտավայր, այլ հողատեսք, կորիզավոր/ 162.09263 հա-ը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի` /նշենի/ :
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: