Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Մանվել Մխիթարյանի 2025 թվականի մայիսի 23-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Քաղաքացի Մանվել Մխիթարյանին՝ տալ շինարարության թույտվություն ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Քարակերտ Նար-Դոսի փողոց 5 հասցեում/կադաստրայի ծածկագիր՝ 04-096-0041-0013/ 6մ * 4մ չափերի ավտոտնակի, 3.9մ * 4մ չափերի մառանի և 61.45գծմ պաարիսպի կառուցելու աշխատանքներ կատարելու համար։
2.Քաղաքացի Մանվել Մխիթարյանը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք։
3.Մանվել Մխիթարյանը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ դիմել Բաղրամյան համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար։
4.Մանվել Մխիթարյանը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 4500 (չորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: