Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Վանիկ Վիլիգի Մարդոյանի թիվ 309 դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Հուշակերտ գյուղում գտնվող Վանիկ Վիլիգի Մարդոյանին սեփականության իրավունքով պատկանող 0,31 հա /կադաստրային ծածկագիր` 04-061-0150-0002/ հողատարածքը /վարելահող/ ցածրարժեքից փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի /խաղողի այգի/:
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: