Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Արմեն Մակարյանի և Հրայր Գրիգորյանի լիազորված անձ` Ալբերտ Էլոյանի 2025 թվականի հունիսի 13-ի թիվ 240 դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արտամետ գյուղում գտնվող քաղաքացիներ` Արմեն Գագիկի Մակարյանին (1/2) և Հրայր Վարդանի Գրիգորյանին (1/2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող /կադաստրային ծածկագիր 04-022-0102-0089/ 28.3724 հա հողատեսքից` /վարելահող/ 14.6051 հա-ը ցածրարժեքից փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ /ընկուզենի/ ։
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: