Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «Պլատինում Գարդեն»ՍՊԸ-ի տնօրեն՝ Էդգար Ռուբենի Հայրապետյանի 2025 թվականի հուլիսի 08-ի հայտը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Իրավաբանական անձ «Պլատինում Գարդեն»ՍՊԸ-ին՝ տնօրեն Էդգար Ռուբենի Հայրապետյան, տալ նախագծման թույլտվություն(ճարտարապետահատակագծային առաջադրանք) - «Պլատինում Գարդեն»ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ Բաղրամյան համայնք Դալարիկ բնակավայր 5 հողամաս /կադաստրային ծածկագիր՝ 04-036-0135-0155, վկայական 01072025-04-0058 / հասցեում, 648քմ չափերի չորանոցի կառուցման աշխատանքներ կատարելու համար:
- «Պլատինում Գարդեն»ՍՊԸ-ն՝ տնօրեն Էդգար Ռուբենի Հայրապետյան, պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- «Պլատինում Գարդեն»ՍՊԸ-ն՝տնօրեն Էդգար Ռուբենի Հայրապետյան, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ նախագծման թույլտվություն տրամադրելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|