Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



12 սեպտեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱԳՈԳ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՁՈՐԱՓՆՅԱ ՓՈՂՈՑ 22/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 04-045-0101-0091 ԾԱԾԿԱԳՐՈՎ 3․34196 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ «ՄԵՌՈՏԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի 286  որոշման 44-րդ կետի ը) ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարության կողմից  N Լ-765 լեռնահատկացման ակտը, օգտակար հանածոների արդյունահանման ՇԱԹ-29/765 թույլտվությունը, 2025 թվականի փետրվարի 17-ի Հայաստանի Հանրապետության  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և  ընդերքօգտագործող «ՄԵՌՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Տիգրան Մարգարյանի միջև կնքված ընդերքօգտագործման Պ-765 պայմանագիրը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 08-ի N 69-Ա որոշումը․

Որոշում եմ՝

1 Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրում արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման  համար տրամադրված գործառնական նշանակության ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրի Ձորափնյա փողոց 22/1 հասցեում գտնվող 04-045-0101-0091 ծածկագրով 3․34196 հա հողամասը հանձնել «ՄԵՌՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալության, ընդամենը չորս հարյուր մեկ հազար հիսուն (401050) ՀՀ դրամով, մեկ տարվա համար։ 

2.Հողամասը  վարձակալության տրամադերել «ՄԵՌՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ   ընկերությանը  մինչև 2045 թվականի փետրվարի 17-ը` օգտակար հանածոների արդյունահանման թույլտվության գործողության տրման 20 տարի  ժամկետով:

3. Սույն որոշումից բխող  գործողությունները  ենթակա են  նոտարական վավերացման և պետական  գրանցման:

4Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner