Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն և 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1317-Ն որոշումների դրույթները, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի 2025 թվականի սեպտեմբերի 19-ի N ՇՍՏ/323/25978-25 ակտը և «Փաուեր Էներջի»ՍՊԸ-ի 2025 թվականի հոկտեմբերի 16-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայր 72 հասցեում գտնվող «Փաուեր Էներջի»ՍՊԸ-ին՝ սեփականության իրավունքով պատկանող /կադաստրային ծածկագրով՝ 04-045-0109-0145, վկայական՝ 25062024-04-0062 / հողամասում գործարանի 7260 կվ հզորությամբ արևային կայան և ենթակայան,պահակատուն կառույցնների շահագործման համար, «Փաուեր Էներջի»ՍՊԸ-ին՝ տալ ավարտական ակտ /շահագործման թույլտվություն/։
2. Իրավաբանական անձ «Փաուեր Էներջի»ՍՊԸ-ն՝ պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054194 հաշվեհամարին վճարել 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար՝ ավարտական ակտը տրամադրելու համար։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: