Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Էդիկ Հովհաննեսի Հակոբյանի 2024 թվականի դեկտեմբերի 04-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Քաղաքացի Էդիկ Հովհաննեսի Հակոբյանին տալ շինարարության թույտվություն Լեռնագոգ բնակավայր Գալշոյան փողոց 15 /կադաստրային ծածկագիր՝ 04-045-0001-0086, վկայական՝ 04082023-04-0011/ հասցեում, բնակելի տան /վերակառուցան և ընդլայնման/, բնակելի տան ընդլայնման արտաքին արտաքին եզրաչափերը կազմում է 75,2քմ, և 27,36քմ, միջանցքի 1,7մ*3,4մ, խոհանոցի 5,3մ*3,4մ,ավտոտնակի 6,2մ*6,6մ, բաց պատշգամբի կառուցման աշխատանքներ կատարելու համար։
2.Էդիկ Հովհաննեսի Հակոբյանը, պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ դիմել Բաղրամյան համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար։
3.Էդիկ Հովհաննեսի Հակոբյանը, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 10500 (տասը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: