Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 02-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ԱՐԴ/11346/02/23 քաղաքացիական գործով վճիռը` համաձայն որի քաղաքացի Արմենուհի Սամսոնի Հարությունյանը ճանաչվել է անգործունակ, ինչպես նաև անգործունակ ճանաչված անձի եղբոր` Արմեն Սամսոնի Հարությունյանի 2024 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 683 դիմումը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարին կից խնամակալության ևհոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 06 նիստի թիվ 06 արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ գյուղի Շահումյան փողոց շենք 14, բնակարան 13 հասցեի բնակիչ Արմենուհի Սամսոնի Հարությունյանի /ծնվ. 01.05.1986թ, ն/ք 010541647, տրված 29.08.2018թ, 063-ի կողմից / նկատմամբ սահմանել խնամակալություն` խնամակալ նշանակելով նրա եղբորը` Արմեն Սամսոնի Հարությունյանին /ծնվ. 29.02.1984թ, ն/ք 007069610, տրված 25.08.2015թ, 063-ի կողմից/:
2. Արմեն Սամսոնի Հարությունյանին վերապահել ի շահ իր քրոջ` Արմենուհի Սամսոնի Հարությունյանի,առանց հատուկ լիազորագրի,կնքել անհրաժեշտ գործարքներ, հանդես գալ նրա իրավունքների ու շահերի պաշտպանությամբ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում` ներառյալ դատարանում, հոգալ իր խնամարկյալի ապրուստը, ապահովել նրա խնամքն ու բուժումը, կրթությունը և դաստիարակությունը:
3. Հսկողություն սահմանել Արմենուհի Սամսոնի Հարությունյանի նկատմամբ խնամակալ նշանակված Արմեն Սամսոնի Հարությունյանի գործունեության նկատմամբ:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: