Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի Արտուշ Աշոտի Հակոբյանի հունվարի 29-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Քաղաքացի Արտուշ Աշոտի Հակոբյանին տալ շինարարության թույտվություն ՀՀ Արմավիրի մարզ, գ. Դալարիկ, Հ. Բաղրամյան փողոց 18 շենք 3/1 հասցեում 67.5մ չափերի մեկ հարկանի բնակելի տան կառուցման աշխատանքներ կատարելու համար։
2.Արտուշ Աշոտի Հակոբյանը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք։
3.Արտուշ Աշոտի Հակոբյանը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ դիմել Բաղրամյան համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար։
4.Արտուշ Աշոտի Հակոբյանը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 4500 (չորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: