Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143․-րդ հոդվածի պահանջներով, «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 2-ի N 2/փ-264 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․
1․ Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի սեփականություն հանդիսացող 04-096-0004-0040 ծածկագրով 0,002 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողատեսքը փոփոխել, որպես էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ էներգետիկայի հողերի։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |