Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143.-րդ հոդվածի պահանջներով, «Հողային օրենսգրքի» 7րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 22-ի թիվ 154 դրական եզրակացությունը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը 1. Համաձայնություն տալ Բաղրամյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող, 04-041-0220-0037 կադաստրային ծածկագրով 1,0312 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքից, 1,0312 հա նպատակային նշանակությունը փոփոխել, որպես արդյունաբերության,ընդերքոգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության՝ ընդերքօգտագործման հողեր գործառնական նշանակության։
2. 1,0312 հա հողամասի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման, որը անհրաժեշտ է արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից : |