Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի 31–րդ կետով և հիմք ընդունելով «Ագրոնովա» ՍՊԸ-Ի կողմից լիազորված անձ՝ Վահե Խաչատրյանի դիմումը, ինչպես նաև Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է․ 1. «Ագրոնովա» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող /հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03042023-04-0005 վկայական /3 ապրիլի 2023թ․/ 04-028-0513-0002 կադաստրային ծածկագրով/ 200,5093 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրից 3,6288 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոխադրել «ջրային հողեր» նպատակային նշանակության հողերի ոռոգման համար 97 000 մետր խորանարդ ծավալով ջրավազան կառուցելու նպատակով։
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |