Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»ՊՄ-ի 2025 թվականի հոկտեմբերի 24-ի հայտը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Իրավաբանական անձ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»ՊՄ-ին, տալ նախագծման թույլտվություն(ճարտարապետահատակագծային առաջադրանք) - Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքով պատկանող Հ-62,/Մ-1/-Թալին-Քարակերտ-Շենիկ-Բագարան- ՀՀ սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 44+500-53+800 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ կատարելու համար:
- «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»ՊՄ-ն՝ պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|