Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ և 50-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Մնացական Գրիգորի Տոնոյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ գյուղի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Մնացական Գրիգորի Տոնոյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանին /կադաստրային ծածկագիր 04-036-0019-0111-001-010 / տալ <<Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք, գյուղ Դալարիկ, Կոմիտասի փողոց, 5 շենք, 16 բնակարան>> հասցեն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի միավորված մարզերի ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: