Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով և հիմք ընդունելով «ԱԼՄՈՆԴ ԱԳՐՈ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի՝ Աբգար Խաչատրյանի դիմումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․
Բաղրամյան համայնքի ավագանին որոշում է՝
1․ «ԱԼՄՈՆԴ ԱԳՐՈ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող /հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 17032025-04-0042 վկայական, տրված 17 մարտ 2025թ․/04-022-0102-0091 կադաստրային ծածկագրով/ 0,308067 հա գյուղատնտեսական նպատակային նշանակությունը արոտավայրից 0,308067 հա փոփոխել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական, նպատակային նշանակության գյուղարտադրական, գործառնական նշանակության հողերի, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող և սառնարանային տնտեսությունների կառուցման նպատակով։
2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և հողային հաշվեկշռում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։