|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 հոկտեմբերի 2024 թվականի N 908-Ա |
ՄԱՐԻ ՌՈՊԷՐԻ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ և 12-րդ կետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Մարի Ռոպէրի Պետրոսեանի 2024 թվականի սեպտեմբերի 09-ի դիմումը։ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք գյուղ Բաղրամյան (Բաղրամյանի շրջ․) Ե․ Չարենցի փողոց, 1 հասցեում գտնվող Մարի Ռոպէրի Պետրոսեանին սեփականության իրավունքով պատկանող 04-029-0009-0030 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված բնակելի տունը 56,42 քառակուսի մետր արտաքին մակերեսով համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ Գևորգ Մյասնիկի Թորոսյան Ա/Ձ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի։ Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2024GE96JB:
- Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը բնակելի տան 1 քմ-ի համար կազմում է 874,0 (ՈՒթ հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ ։ Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 49400 (Քառասունինը հազար չորս հարյուր) ՀՀ դրամ։
- Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 30 օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475001542 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|