Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ և 12-րդ կետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Հայկ Լուկսենի Դավթյանի 2025 թվականի փետրվարի 03-ի դիմումը։ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք գյուղ Քարակերտ, Մաշտոցի փողոց, 58 հասցեում գտնվող Հայկ Լուկսենի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող 04-096-0017-0023 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված բնակելի տունը 81,7 քառակուսի մետր արտաքին մակերեսով, անասնաշենքը 43,51 քառակուսի մետր արտաքին մակերեսով, պարիսպը 2,65 քառակուսի մետր և 2 /երկու/ լուսամուտ և 1 /մեկ/ դուռ։ Համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձ Գևորգ Մյասնիկի Թորոսյան ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինության հատակագծի։ Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2024BYALPV։
- Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը բնակելի տան 1 քառակուսի մետրի համար կազմում է 743.0 (Յոթ հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ, անասնաշենքի և պարիսպի 1 քառակուսի մետրի համար կազմում է 445,8 (Չորս հարյուր քառասունհինգ դրամ ութ լումա) ՀՀ դրամ, 2/երկու/ լուսամուտի և 1 /մեկ/ դռան համար բազային տուրքի 10-պատիկի չափով ։ Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 111400 (Մեկ հարյուր տասնմեկ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ։
- Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 30 օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475001542 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|