Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով էմիլ Հակոբի Հակոբյանի 2025 թվականի մայիսի 23-ի հայտը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Քաղաքացի էմիլ Հակոբի Հակոբյանին, տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) - էմիլ Հակոբի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ Բաղրամյան համայնք Դալաիկ բնակավայր Երիտասարդական փողոց 8 /կադաստրային ծածկագիր՝ 04-036-0013-0005/ հասցեում, բնակելի տան վերակառուցում 16մx12մ չափերի, /նկուղ 3մx16մ, ծածկոց 3մx16մ, օժանդակ շինություն 4.7մx12մ, լողավազան 4մx4մ, պարիսպ 57մx0.2մ /կառուցման աշխատանքներ կատարելու համար:
- էմիլ Հակոբի Հակոբյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- էմիլ Հակոբի Հակոբյանը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ նախագծման թույլտվություն տրամադրելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|