Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Տիգրան Դանիելյանի թիվ 276 դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ գյուղում գտնվող Եվգեն Դանիելյանին (2/9),Համլետ Դանիելյանին (1/6), Արփենիկ Դանիելյանին (1/6), Էդգար Դանիելյանին (2/9) և Տիգրան Դանիելյանին (2/9) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0.93 հա /կադաստրային ծածկագիր` 04-096-0158-0014/ հողատարածքը /վարելահող/ ցածրարժեքից փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի /ծիրանենի/ ։
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: