Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Կամո Ամրաստանի Մխիթարյանի 2025 թվականի հուլիսի 08-ի հայտը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Քաղաքացի Կամո Ամրաստանի Մխիթարյանին, տալ նախագծման թույլտվություն(ճարտարապետահատակագծային առաջադրանք) - Կամո Ամրաստանի Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ Բաղրամյան համայնք Հուշակերտ բնակավայր Երևանյան-Արմավիր մայրուղի 54-55կմ 53 հողամաս /կադաստրային ծածկագիր՝ 04-061-0134-0016, վկայական 23042025-04-0054/ հասցեում, 109,12քմ չափերի ավտոլվացման կետի կառուցման աշխատանքներ կատարելու համար:
- Կամո Ամրաստանի Մխիթարյանը, պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Կամո Ամրաստանի Մխիթարյանը, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ նախագծման թույլտվություն տրամադրելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|