Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի 31–րդ կետով, և հիմք ընդունելով «ՆԱՏՈՒՐԱԼ ՊՐՈԴՈՒԿՏՍ» ՍՊԸ-ի տնօրեն Նորայր Դանիելյանի դիմումը, ինչպես նաև Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1.«ՆԱՏՈՒՐԱԼ ՊՐՈԴՈՒԿՏՍ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող /հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14022023-04-0063 վկայական /14 փետրվարի 2023թ․/ 04-029-0032-0042 կադաստրային ծածկագրով/ 4,8443 հա ջրային նպատակային նշանակության ջրայինից 0,1225 հա փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման, և այլ արտադրական գյուղարտադրական նպատակային նշանակության հողերի գյուղատնտեսական ապրանքի վերամշակող տնտեսության պտուղ բանջարեղենի սառնարանային պահպանություն/կառուցապատման նպատակով:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |