|     Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի 31–րդ կետով, և հիմք ընդունելով «ԳԱՅԿԱ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի կողմից լիազորված անձ Վահրամ Ղազարյանի դիմումը, ինչպես նաև Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է․ 1.«ԳԱՅԿԱ ԱԳՐՈ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող /հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ  13092023-04-0055 վկայական /13 սեպտեմբերի 2023թ․/ 04-022-0110-0001, 04-022-0111-0022 կադաստրային ծածկագրով/ 28,06276 և 7,23724 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող, խաղող  0,0902  հա  գյուղատնտեսական նշանակության հողատեսքը խաղողից փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման, և այլ արտադրական գյուղարտադրական  նպատակային նշանակության  հողերի գյուղատնտեսական ապրանքի վերամշակող տնտեսության պտուղ բանջարեղենի սառնարանային պահպանություն/կառուցապատման նպատակով: 2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի  նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |