Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի 31–րդ կետով,Բաղրամյան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 7- թիվ 20-Ա որոշումով և հիմք ընդունելով Սերոբ Ոսկանյանի դիմումը, ինչպես նաև Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․ 1.Սերոբ Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող / հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18072022-04-0014 վկայական / 18 հուլիսի 2022թ․/ 04-029-0106-0036 կադաստրային ծածկագրով/ 2 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողիցից 0,0548 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոխադրել արդյունաբերական,ընդերքօգտագործման, և այլ արտադրական գյուղարտադրական նպատակային նշանակության հողերի գյուղատնտեսական ապրանքի վերամշակող տնտեսության պտուղ բանջարեղենի սառնարանային պահպանություն/կառուցապատման նպատակով:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |