Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի 31–րդ կետով և հիմք ընդունելով Վարդան Խաչատրյանի դիմումը, ինչպես նաև Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․ 1. Վարդան Խաչատրյանի սեփականության իրավունքով պատկանող / հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27092022-04-0018 վկայական / 27 սեպտեմբերի 2022թ․/ 04-028-0008-0031 կադաստրային ծածկագրով/ 6,74 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողից 0,14 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոխադրել «ջրային հողեր» նպատակային նշանակության հողերի ոռոգման համար 1000 ջրավազան կառուցելու նպատակով:,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |