Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով 2024 թվականի հուլիսի 18-ի թիվ 12 համաձայնագիրը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Իրավաբանական անձ Բաղրամյանի համայնքապետարանին՝ համայնքի ղեկավար Շանթ Առաքելյան, տալ շինարարության թույտվություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան բնակավայրի Գևորգ Մարզպետունի փողոցի ասֆալտապատման աշխատանքներ կատարելու համար։
2.Բաղրամյանի համայնքապետարանը՝ համայնքի ղեկավար Շանթ Առաքելյան, պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտվելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ իրականացնել ավարտված շինարարության շահագործման փաստագրում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: