Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Արտակ Շահնազարյանի թիվ 280 դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ գյուղում գտնվող Սիմոն Շահնազարյանին,Նվարդ Շահնազարյանին, Արտակ Շահնազարյանին, Հայարփի Շահնազարյանին և Արթուր Շահնազարյանին սեփականության իրավունքով պատկանող 0,22 հա /կադաստրային ծածկագիր` 04-096-0144-0007/ հողատարածքը /վարելահող/ ցածրարժեքից փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի /ծիրանենի/ ։
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: