Ղեկավարվելով «Հողային օրեսգրքի»7-րդ հոդվածի 15-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի, 31–րդ կետով և հիմք ընդունելով Ալիկ Արայիկի Խաչատրյանի կողմից լիազորված անձ Արսեն Բաղդասարյանիի դիմումը, ինչպես նաև Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը 1. Ալիկ Խաչատրյանի սեփականության իրավունքով պատկանող /հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05052022-04-0055 վկայական, տրված 06 մայիսի 2022 թ/ 04-022-0012-0010 կադաստրային ծածկագրով 5,426 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող,արոտավայր գործառնական նշանակության հողերից 0,4883 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր գոործառնական նշանակությամբ հողատեսքից փոխադրել «ջրային հողեր» նպատակային նշանակության հողերի ոռոգման համար 8000 մ/խ ջրավազան կառուցելու նպատակով:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |