Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով 2025 թվականի հուլիսի 28-ին կայացած հանրային քննարկման արձանագրությունը և Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը. 1․Տալ նախնական համաձայնություն «Վանանդ Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Բաղրամյան համայնքի Վանանդ բնակավայրում արտադրամասի կառուցման աշխատանքներին։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |