Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 045-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՎՆԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և հիմք ընդունելով  Բաղրամյան համայնքի  ավագանու 2022 թվականի մարտի  7-ի N 20-Ա  որոշումը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2022 թվականի հունիսի 21-ին տրամադրված  օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն N ՇԱԹ-29/685, 2022 թվականի հունիսի 21-ի լեռնահատկացման NL-685 ԱԿՏ-ը,2022 թվականի հունիսի 21-ի N Պ-685 ընդերքօգտագործման պայմանագիրը,<<ֆարտո Շին>> ՍՊԸ-ի տնօրեն Բաբկեն Գարոյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը

1.Բաղրամյան համայնքի սեփականությունը հանդիսացող, 04-029-0101-0002 կադաստրային ծածկագրով 1,4247 հա և 04-029-0101-0001 կադաստրային ծածկագրով 3,3 հա նպատակային նշանակության գյուղատնտեսական գործառնական  նշանակության վարելահող, որը վարձակալության պայմանագրով տրված է Բաբկեն Գարոյանին /պայմանագիր 2019 թվականի օգոստոսի 30/ և ներառված է «Արմավիր-1» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում՝  նպատակային նշանակությունը փոփոխել, որպես արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական,ընդերքի օգտագործման համար հողերի նշանակության։

2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի  նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner