Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով «ՎԻ ԷՄ-ԱՐ ՓԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի սեպտեմբերի 09-ին տրված եզրակացությունը․ 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի սեփականություն հանդիսացող, Տալվորիկ բնակավայրի Այգեստան փողոցում տեղակայված ազբեստյա խողովակները (200 մմ տրամաչափի) և ազբեստյա կցօղակները օտարել հրապարակային սակարկությունների միջոցով՝ օտարման մեկնարկային գինը սահմանել՝ 200 մմ ազբեստյա խողովակի միավորի 1 գծամետրի գինը 1863 ՀՀ դրամ, իսկ ազբետյա կցօղակի միավորի գինը` 380 ՀՀ դրամ
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |