Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի 31–րդ կետով և հիմք ընդունելով Աշոտ Վարդանյանի դիմումը, ինչպես նաև Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․ 1. Աշոտ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող / հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10082020-04-0009 վկայական / 10 օգոստոսի 2020թ․/ 04-054-0101-0108 կադաստրային ծածկագրով/ 9,4708 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության Արոտավայրից 0,2411 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոխադրել «ջրային հողեր» նպատակային նշանակության հողերի ոռոգման համար 1500 մետտր խորանարդ ծավալով ջրավազան կառուցելու նպատակով,որ հանդիսանում է Աշոտ Վարդնյանին սեփականության իրավունքով պատկանող ծածկագիր 04-054-0101-0107 հողամասի վրա թույլատրված կառուցվելիք ջրամբարի շարունակությունը/Բաղրամյան համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 29-ի թիվ 028 Ա որոշում/։,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |