Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի 31–րդ կետով և հիմք ընդունելով <<ՕՐԳԱՆԻԿ ՖՐՈՒԹՍ >> ՍՊԸ-ի տնօրեն Ալեն Գալուստյանի դիմումը, ինչպես նաև Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․
1.<<ՕՐԳԱՆԻԿ ՖՐՈՒԹՍ >> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող / հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15092022-04-0080 վկայական / 15 սեպտեմբերի 2022թ․/ 04-022-0101-0072 կադաստրային ծածկագրով/ 25,67568 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողից,արոտավայրից 0,24 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոխադրել արդյունաբերական,ընդերքօգտագործման, և այլ արտադրական գյուղարտադրական նպատակային նշանակության հողերի գյուղատնտեսական ապրանքի վերամշակող տնտեսության պտուղ բանջարեղենի սառնարանային պահպանություն/կառուցապատման նպատակով:,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |