Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և հիմք ընդունելով Բաղրամյան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 7-ի N 20-Ա որոշումը,Վլադիմիր Կարաօգլանյանի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը 1.Վլադիմիր Կարաօգլանյանի սեփականությունը հանդիսացող, 04-029-0017-0016 կադաստրային ծածկագրով 0,0361 հա նպատակային նշանակության բնակավայրերի,գործառնական նշանակության Այլ հողատեսքը, որը ներառված է «Արմավիր-1» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում՝ նպատակային նշանակությունը փոփոխել, որպես հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից : |