Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի 31–րդ կետով և հիմք ընդունելով «Նոթի» ՍՊԸ-Ի կողմից լիազորված անձ՝ Արսեն Բաղդասարյանի դիմումը, ինչպես նաև Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է․ 1. «Նոթի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 31102023-04-0026 վկայական, 31 հոկտեմբերի 2023թ․/ 04-036-0139-0023 կադաստրային ծածկագրով 28,9605 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողից 1,1707 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոխադրել «ջրային հողեր» նպատակային նշանակության հողերի, ոռոգման համար 30000 մետր խորանարդ ծավալով ջրավազան կառուցելու նպատակով։
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |