Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «Եվրոթերմ» ՓԲԸ-ի տնօրեն՝ Վահե Էդիկի Ղազարյան 2025 թվականի օգոստոսի 13-ի հայտը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Իրավաբանական անձ «Եվրոթերմ» ՓԲԸ-ին՝ տնօրեն Վահե Էդիկի Ղազարյան , տալ նախագծման թույլտվություն(ճարտարապետահատակագծային առաջադրանք) - «Եվրոթերմ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ Բաղրամյան համայնք Վանանդ բնակավյրում /կադաստրային ծածկագիր՝ 04-089-0105-0014, վկայական՝ N11082025-04-0086/,ջրամբար 32800 ք.մ, պոմպային հանգույց 88.6 ք.մ, ջրընդունիչ հանգույց 5.8 ք.մ, պարզարան 30 ք.մ, գրունտային ճանապարհ 2990 ք.մ, մետաղական ցանկապատման 241.3 ք.մ կառուցման աշխատանքներ կատարելու համար:
- «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ տնօրեն Վահե Էդիկի Ղազարյան, պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ տնօրեն Վահե Էդիկի Ղազարյան, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ նախագծման թույլտվություն տրամադրելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|